Հասարակական

Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ

1 րոպեի ընթերցում

Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հեռարձակվող ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից, եթե ատելություն տարածի Հայաստանի և ժողովրդի նկատմամբ, սադրիչ գործողություններով զբաղվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս:

«Ցանկացած օտարերկրյա հաղորդում, հաղորդաշար համապատասխան և կոշտ վերաբերմունքի կարժանանա մեր կողմից, եթե ատելություն տարածի մեր պետության և ժողովրդի նկատմամբ, միջամտի մեր ներպետական խնդիրներին, կասկածի տակ դնի մեր ինքնիշխանությունը, սադրիչ գործողություններով զբաղվի»,–ասաց Տիգրան Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ սա հանձնաժողովի սկզբունքն է:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում