Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 29-ին ընդունել էՀամաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի Գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, կողմերն անդրադարձել են Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների արդյունքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Գործադիր տնօրենին Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու և Հայաստանին վերաբերող ծրագրերի քննարկումներում հայկական կողմի տեսակետների արտահայտման և դրանց աջակցելու համար:

Խոսելով Հայաստանում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի և հնարավոր զարգացումների մասին՝ կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության ընդլայնման ուղիները, մասնավորապես՝ նոր ծրագրերի մեկնարկը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել առկա արդյունավետ փոխգործակցությունը՝ նախանշված արդյունքներին հասնելու նպատակադրմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում