Հասարակական

ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելովSputnik Արմենիայիգրավոր հարցմանը։

«Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում։

Ինչ վերաբերում էՄարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցնում է, որ անցակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, այն պատրաստ է շահագործման:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում