Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կյանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական դարձած «Ծաղկահավաք»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկներն արդեն տարիներ շարունակ վերամշակվում են և ոչ թե այրվում, ինչպես արվում էր 10 տարի առաջ:

Բոլոր ծաղիկները հավաքվում են և տեղափոխվում հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու թերթիկները:

«Արալեզ» բարեգործական ՀԿ-ի հիմնադիրներից Սյուզաննա Պետրոսյանը նշեց, որ նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ծաղկաթերթերն անջատվում են ցողունից՝ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: Իսկ ծաղիկների մնացած մասերով պատրաստվում է պարարտախառնուրդ: Ծաղկահավաքին զուգահեռ իրականացվում է թղթի վերամշակման գործընթաց: Տեղում մասնակիցները կարող են ծանոթանալ նաև թղթի վերամշակմանը և փորձել 2-րդ կյանք տալ ծաղկաթերթերին»,-ասաց Սյուզաննա Պետրոսյանը:

Նա նշեց, որ ծաղկաթերթիկներից ստացված թղթերը դառնում են «դեսպաններ», քանի որ հետագայում դրանց վրա ձեռագրով գրվում է Հայոց ցեղասպանության մասին և ուղարկվում է տարբեր երկրներ:

«Այս տարի առաջին անգամ կարմիր ժապավենի վրա ծաղկաթերթիկներով հավաքվելու է հայկական տարազի գոգնոցային հատվածի նախշազարդը: Իսկ վարդերի ցողունների մի մասն էլ տնկվելու են ու հետագայում, երբ դրանք աճեն, կտեղափոխվեն և կվերատնկվեն Եռաբլուրում»,-նշեց նա:

«Արալեզ» բարեգործական ՀԿ-ի հիմնադիրը նշեց, որ կազմակերպության անդամները կամավորներ են, ովքեր ծրագրերն իրականացնում են առանց որևէ շահ հետապնդելու: «Ծաղկահավաք»-ին մասնակցել են տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, դպրոցականներ, ուսանողներ և կամավորներ:

Հայերեն العربية Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս