ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Լիբանանի ղեկավար մարմինը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Լիբանանում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի միջոցառման ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը, որոնք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ելույթի ժամանակ անհարգալից արտահայտություններ են հնչեցրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։

«Լիբանանահայութիւնը այս տարի կրկին մեծ շուքով ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան 109-րդ յիշատակը, յուսալով որ համագաղութային այս աւանդոյթը անգամ մը եւս կ’ամրապնդէ ողջ հայութեան միասնական ոգին:

Դժբախտաբար սակայն, քայլարշաւի աւարտին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մուտքին, ՀՅԴ ԼԵՄ-ի կողմէ տեղի ունեցաւ օրուան խորհուրդին և ոգիին ոչ յարիր երեւոյթ մը:

Արդարև, այն պահուն երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր պատգամը կ’ուղղէր ողջ հայութեան համախմբուելու եւ միասնականութեամբ յաղթահարելու մեր առջեւ ծառացած մարտահրաւէրները, ոմանք կը փորձէին Ապրիլ 24-ի խորհրդանշական օրը ծառայեցնել իրենց քաղաքական յետին նպատակներուն, գլխաւոր ամպիոնէն անյարգալից արտայայտութիւններ ուղղելով և արարք կատարելով Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդին կողմէ ընտրուած վարչապետի հասցէին:

Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմինը խստօրէն կը դատապարտէ տեղի ունեցածը եւ կը գտնէ որ համայն հայութեան համախմբումի և միասնականութեան խորհդրանիշ հանդիսացող Ապրիլ 24-ը քաղաքականացնելու փորձը անարգանք է մեր նահատակներու յիշատակին և միմիայն կը նպաստէ գաղութի պառակտման և միասնակութեան ոգիի ջլատման:

Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմինը նաև կոչ կ’ուղղէ մեր սիրելի հայրենակիցներուն՝ Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովուրդի շահերը վեր դասել նեղ-քաղաքական ու հատուածական հաշիւներէ և գործել միասնական ոգիով, յաղթահարելու համար մեր առջեւ ծառացած բոլոր մարտահրաւէրները»,- ասված է հայտարարության մեջ:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից