Հասարակական

SPRING PR-ը հաջողությամբ ավարտել է ՀՀ բոլոր  դատախազների վերապատրաստման դասընթացների նախագիծը 

6 րոպեի ընթերցում

SPRING PR-ը հաջողությամբ ավարտել է ՀՀ բոլոր  դատախազների վերապատրաստման դասընթացների նախագիծը 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանավոր և գրավոր հաղորդակցությունների առանձնահատկություններ, հանրային ելույթի և ԶԼՄ-ների հետ արդյունավետ համագործակցության գործիքներ ու հմտություններ, մարմնի լեզվի և ժեստերի կիրառման կարողություններ, այս ամենն ամրապնդող ինտերակտիվ գործնական առաջադրանքներ․ ՀՀ Գլխավոր դատախազությունը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունն ու SPRING PR ընկերությունն ամփոփեցին ՀՀ դատախազների համար համատեղ իրականացված դասընթացների ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին SPRING PR ընկերությունից, «Դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացում» թեմայով դասընթացների ծրագրի նպատակն էր բարելավել դատախազ-քաղաքացի, դատախազ-ԶԼՄ ներկայացուցիչ հաղորդակցման կարողությունները: Շուրջ 6 ամիս տևողությամբ դասընթացին մասնակցել է 370 դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալները, Գլխավոր դատախազության վարչությունների պետերը, Երևան քաղաքի դատախազը, Հայաստանի Հանրապետության բոլոր գործող դատախազները:

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Տիմեն Կաուվենարը, SPRING PR ընկերության համահիմնադիրներ Նվարդ Մելքոնյանը և Տաթևիկ Սիմոնյանը վերջին դասընթացին ամփոփել են նախագծի արդյունքները:

Աննա Վարդապետյանը շնորհակալագրեր է հանձնել նախագծի բոլոր կողմերին բովանդակությամբ հարուստ և դատախազների կարիքներին համապատասխան դասընթաց կազմակերպելու և իրականացնելու համար: «ՄԻԵԴ կայուն նախադեպային իրավունքում ամրագրված սկզբունքներից է, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև լինի տեսանելի: Ես կավելացնեի՝ արդարադատությունը պետք է լինի նաև հասկանալի: Այս նպատակին էր ուղղված Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության հետ համատեղ իրականացված դասընթացը։ Եվ մենք չենք ունեցել նման նախադեպ, որ բոլոր դատախազները վերապատրաստվեն․ 370 դատախազ համակարգված անցավ այս դասընթացն այնպիսի մասնագետների հետ, որոնք անընդհատ փոփոխում էին ծրագիրը՝ այն մեր պահանջներին ու կարիքներին համապատասխանեցնելով»,- նշել է Աննա Վարդապետյանը։

Դասընթացների իրականացման համար մրցութային կարգով ընտրվել էր SPRING PR-ընկերությունը։ «Շատ ավելի մեծ է պատասխանատվությունը, երբ աշխատում ես հարյուրամյա պատմություն ունեցող պետական կառույցի հետ», - նշել է SPRING PR ընկերության համահիմնադիր, Նախագծի դասընթացավար Նվարդ Մելքոնյանը․

«Մեզ համար այս նախագիծն ամենապարտավորեցնողներից էր․ այն ամբողջական կրթական ծրագիր էր՝ ուղղված մասնագետների հաղորդակցային կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանը, իսկ կրթական ծրագրերը միշտ առավելագույն ուշադրություն և պատասխանատվություն են պահանջում։ Դասընթացը յուրահատուկ էր, քանի որ ներառում էր դասավանդման նորարարական մոտեցումներ․ ինտերակտիվ դասախոսություններին հաջորդում էին ամբողջովին գեյմիֆիկացված պրակտիկ հանձնարարությունները՝ սիմուլյացիոն խաղերը, որոնք մշակվել էին հատուկ այս դասընթացի համար՝ ամրապնդելու ստացած գիտելիքն ու յուրացնելու ներկայացվածը»,- ասել է Նվարդ Մելքոնյանն ու կարևորել նման նախագծերի ավելի խորացված ու ընդլայնված շարունակականությունը։

photo 1.jpg (2.79 MB)

SPRING PR ընկերության համահիմնադիր, Նախագծի դասընթացավար Տաթևիկ Սիմոնյանը բարձր է գնահատել դասընթացին մասնակցած դատախազների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը և նշել, որ Դատախազության այս նախագիծը ժողովրդավարական երկրներին բնորոշ նախաձեռնություն է, որտեղ կարևորվում է երկկողմանի հաղորդակցությունը, կառույցների թափանցիկ ու հասանելի լինելու, հանրության հետ երկխոսելու կարողությունը:

photo 2.jpg (4.75 MB)

«Այսօր ռազմավարական և էթիկական հաղորդակցությունն առաջնային է, պետական կառույցների դեպքում՝ առավել քան կարևոր։ Ավելին՝ հաղորդակցությունը բոլորինն է, և կազմակերպության յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է ներգրավված լինի այդ գործընթացում։ Այս նախագիծը շատ պատասխանատու էր մեզ համար, և մենք ուրախ ենք, որ նման կարևոր համակարգի բարելավման ու զարգացման գործում ունենք մեր ներդրումն ու դրա մի մասն ենք կազմել»,-նշել է Տաթևիկ Սիմոնյանը։

SPRING PR-ի հիմնադիրները շնորհակալություն են հայտնել համագործակցության, իրենց թիմի աշխատանքն արժևորելու և բարձր գնահատելու համար:

photo 3.jpg (1.80 MB)

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Տիմեն Կաուվենարը ևս Գլխավոր դատախազության հետ համագործակցությունը գնահատել է արդյունավետ, կարևորել Դատախազության կողմից հանրության հետ հաղորդակցվելու կարողությունները զարգացնելուն ուղղված աշխատանքները և շնորհակալություն է հայտնել դասընթացավարներին՝ բարձր արհեստավարժությամբ Ծրագիրն իրականացնելու համար:

Դասընթացի ավարտին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալագրեր է հանձնել նախագծի կողմերին՝ դասընթացը հաջողությամբ իրականացրած SPRING PR Ընկերության համահիմնադիրներ, դասընթացավարներ Նվարդ Մելքոնյանին և Տաթևիկ Սիմոնյանին, Ընկերության PR-տնօրեն Մարիամ Սաֆարյանին, SPRING PR-ի ներկայացուցիչներ Մարինե Գրիգորյանին և Սոֆի Ջավադյանին, ծրագրում ներգրավված Big mind ուսումնական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, դասընթացավար Հակոբ Մակդիսին։

photo 4.jpg (7.90 MB)

Աննա Վարդապետյանը շնորհակալագիր է հանձնել նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանին:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում