Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի Պատգամավորների պալատը հավանություն է տվել յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հայտարարելու նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է DiarioArmenia-ն՝ նշելով, որ բանաձևը ներկայացրել է պատգամավոր Քրիստիան Արայան՝ Չիլի-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը, ով մարտին հանդիպել է Հարավային Ամերիկայի Հայկական ազգային խորհրդի ներկայացուցիչներ՝ Հակոբ Տաբակյանի և Արամ Մուրատյանի հետ։

«Հենց այսօրվա նման մի օր՝ 109 տարի առաջ, սկսվեց հայ քրիստոնյա ժողովրդի բնաջնջումը։ Ավելի քան մեկուկես միլիոն մարդ ծրագրված կերպով սպանվել է իրենց էթնիկ և կրոնական պատկանելության պատճառով․․․։ Ժամանակի առաջնորդները միտումնավոր անտեսում էին դա և թաքցնում անարդար անտարբերության քողի տակ, որը պահպանվում է մինչ օրս, բայց որին մենք բախվում ենք մեր նման հեռավոր երկրից՝ խոնարհաբար, բայց ամուր և եռանդով, բարձրացնելով մեր ձայնը նման անարդարության առջև, պաշտոնապես ճանաչելով հայ նահատակներին»,- նիստի ընթացքում հայտարարել է Արայան։

Քրիստիան Արայան իր ելույթում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին՝ ընդգծելով․ «Այն ժամանակներում, երբ հայ ժողովուրդը կրկին ենթարկվում է անարդար հարձակման, երբ Արցախը ենթարկվում է ներխուժման, իսկ նրա քաղաքացիները ստիպված են լինում լքել իրենց տները, երբ տերություններն ու միջազգային կազմակերպությունները անտարբեր նայում են մի կողմ, ես չեմ կարող չհպարտանալ, որ Չիլիի խորհրդարանն ունի հեռատեսություն և համակողմանի մոտեցում՝ բարձրացնելու իր ձայնը ցեղասպանության առաջ, որին ենթարկվել են հայերը»։

2007 թվականի հունիսի 5-ին Չիլիի Սենատը հաստատեց մի բանաձև, որում նա համերաշխություն էր հայտնում հայ ազգին՝ դատապարտելով հայ ժողովրդի ցեղասպանությունը և Չիլիի կառավարությանը խնդրեց «հավատարիմ մնալ նրան, ինչը համաձայնեցված էր 1985 թվականին ՄԱԿ-ի կողմից։

Հայերեն العربية Türkçe

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ