Հասարակական

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան նաև Շիրակի մարզում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառումները մեկնարկեցին թեմի եկեղեցիներում՝ հիշատակի պատարագներով, ապա Գյումրու «Բարեկամության» պուրակում քաղաքային իշխանության ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ։

Ինչպես միշտ, այս տարի ևս հիմնական հավաքատեղին Հերհերի կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Ջարդի ձորն էր, որտեղ, ըստ վկայությունների, 1918-21 թվականներին նահատակվել է ավելի քան 12 հազար բնակիչ:

Անմեղ նահատակների հիշատակը ոգեկոչելու համար Ջարդի ձորում էին Շիրակի և Լոռու մարզերի բնակիչներ, դիվանագիտական կառույցների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ:

«Մարդկության դեմ ուղղված այսօրինակ ոճրագործությունները դատապարտելի են, մենք հիշում ենք, խնկարկում, հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Մեծ Եղեռնը, սակայն պետք է ապրել, արարել, շենացնել մեր երկիրը, մեր աշխատանքով պետք է հզորացնենք մեր հայրենիքը»,-լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետը։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում