ՀՀ զինվորական վերնախավը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1 րոպեի ընթերցում
![ՀՀ զինվորական վերնախավը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/04/1135581.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ ծաղկեպսակ է դրվել և ծաղիկներ խոնարհվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: