Հասարակական

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայաստանի համար անվտանգային առկա սպառնալիքներին հանդիպման հայ ժողովրդին համերաշխ ու միասնական լինելու կոչ արեց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն այդ մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում։

«Հայրական մեր պատգամն ենք բերում մեր ժողովրդին։ Առկա անվտանգային սպառնալիքների հանդիման լինենք համերաշխ, լինենք միաբան ու միասնական, որպեսզի կարողանանք անկորուստ պահպանել հայրենի մեր երկիրը և անխռով՝ ազգային մեր կյանքը։

Սիրելի հայ ժողովուրդ, ապրենք առ Աստված ապավինությամբ, հավատքով ու հույսով, հզոր աննկուն, չտկարանանք դժվարությունների առջև։ Մեր Սուրբ նահատակների բարեխոսությամբ Աստված երկնային բարձունքներից հեղելու է մեր կյանքին խաղաղության, ապահովության ու անվտանգության իր օրհնությունները։ Մշտահունչ պահենք մեր հոգիներում և մեր սրտերում աղոթքն առ Աստված։ Աստված միշտ օգնական է լինելու և պահապան է լինելու մեր ժողովրդին այսօր և հավիտյանս։ Ամեն»,- նշեց Գարեգին Երկրորդը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում