Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր բռնարարները կրկնում են իրենց անօրինական և անմարդկային գործողությունները, քանի որ մեկ դար առաջ էթնիկ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն, ըստ էության, անպատիժ է մնացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան Սենատում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է սենատոր Էնթոնի Ջ. Պորտանտինոն:

«Պատիվ ունեմ միանալու իմ գործընկերներին՝ Սենատում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, վերահաստատելու մեր հանձնառությունը, որ Կալիֆոռնիան կշարունակի ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Ցեղասպանության ճանաչումն առավել քան երբևէ կարևոր է, քանի որ արցախահայությունը աներևակայելի սարսափ է ապրել՝ ներառյալ պատերազմը, անօրինական շրջափակումը և էթնիկ զտումները: Եվ հազարավոր տարիների ընթացքում առաջին անգամ Արցախը մնում է առանց իր բնիկ հայ ժողովրդի»,- նշել է նա։

Էնթոնի Ջ. Պորտանտինոն ընդգծել է, որ այսօր բռնարարները կրկնում են իրենց անօրինական և անմարդկային գործողությունները, քանի որ մեկ դար առաջ էթնիկ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն, ըստ էության, անպատիժ է մնացել:

«Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրենց ագրեսիան հայերի և Հայաստանի դեմ, հարձակվելով նրա սահմանների վրա և պարբերաբար հնչեցնելով ցեղասպանական հռետորաբանություն: Կասկած չկա, որ ԱՄՆ կառավարությունը պետք է ընդլայնի օգնությունը Արցախի բռնի տեղահանված հայերին, և նա պետք է անի ավելին ՝ պատասխանատվության ենթարկելու համար նրանց, ովքեր նման բռնություններ են գործադրում խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Մենք բարոյական պարտավորություն ունենք ոչ միայն դատապարտելու բոլոր ցեղասպանություններն ու մարդու իրավունքների խախտման դեպքերը, այլև շարունակելու արդարություն պահանջել, քանի որ առանց արդարության խաղաղություն չի լինի։ Կալիֆոռնիան ամենամեծ հայ բնակչությունն ունի ԱՄՆ-ում: Ինձ համար պատիվ է ներկայացնել այս կենսունակ համայնքը և համերաշխ լինել բոլոր նրանց հետ, ովքեր մեր համայնքը դարձնում են ավելի լավը և շարունակում են պաշտպանել արդարությունը»,- իր խոսքը եզրափակել է սենատոր Էնթոնի Ջ. Պորտանտինոն:

Հայերեն العربية English Türkçe

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում