ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։ Ակադեմիայի մրցանակի շնորհման և մրցանակաբաշխության աշխատանքները համակարգող խորհուրդը ՀՀ ԳԱԱ 2023 թվականի մրցանակի հաղթողների անունները հրապարակել էր ավելի վաղ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում շնորհվեց երկու մրցանակ՝ Նարեկ Սահակյանին, Սարգիս Գասպարյանին, Դավիթ Իսրայելյանին, Գևորգ Հարությունյանին՝ «Բարձր էներգիաների պրոցեսները բլազարների ռելյատիվիստական շիթերում» աշխատանքի համար և Արամ Սահարյանին, Վարդազար Քոթանջյանին՝ «Սահմաններով, տոպոլոգիայով և տարածության կորությամբ մակածված երևույթներ դաշտի տեսությունում» աշխատանքի համար։

Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվեցՎազգեն Մելիքյանին՝ «Նանոչափային տեխնոլոգիաներով կառուցվող ինտեգրալ սխեմաների նախագծման միջոցներ»աշխատանքի համար։

Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում մրցանակը շնորհվեցՔրիստինե Մարգարյանին՝ «Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսներ․ գենետիկայից մինչև գենոմիկա»աշխատանքի համար։

Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվեցԳայանե Ավետիսովային, Լուսինե Մելքոնյանին՝ «Էկոբիոֆիդ+» էկոլոգիապես անվնաս կենսաբանական պարարտանյութի ստացման տեխնոլոգիայի մշակումը և դրա ներդրումը արտադրության մեջ»աշխատանքի համար։

Հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում մրցանակը շնորհվեց Հրանուշ Խառատյանին՝ «Էթնոկերտման/ազգակերտման գործընթացները Թուրքիայի և Ադրբեջանի հանրապետություններում XX դարում- XXI դարասկզբին»աշխատանքի համար։

Մրցանակները շնորհվում են մեդալի, վկայագրի և դրամական պարգևի ձևով: Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 դրամ։

Հիմնարար հետազոտությունների ոլորտում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 5 տարիների ընթացքում ձեռք բերված կարևորագույն հիմնարար գիտական արդյունքների, արժեքավոր գործի, հայտնագործության կամ աշխատանքների շարքի համար։ Կիրառական մշակումների դեպքում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 10 տարիների ընթացքում ստացված գիտատեխնոլոգիական կամ գիտաարտադրական արդյունքների, ապրանքայնացման պատրաստ կամ ներդրված կիրառական մշակումների համար։

Հայերեն العربية

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս