Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը, որը նախորդ տարիներին Հայոց ցեղասպանության տարելիցին ոգեկոչման միջոցառումներ է կազմակերպել Թաքսիմի, Թյունելի և Շիշհանեյի շրջաններում, չորեքշաբթի ժամը 19.00-ին Քադըքոյ Սյուրեյյա օպերայի դիմաց ոգեկոչման միջոցառում իրականացնելու թույլտվության համար դիմել է Ստամբուլի նահանգապետարան և մերժում ստացել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակօս»-ը։

«1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի մեր միջոցառումը, որը մենք կազմակերպել ենք Ստամբուլում և Թուրքիայի տարբեր քաղաքներում 2010 թվականից մինչև 2019 թվականը, արգելված է 2020 թվականից: Ստամբուլի նահանգապետարանը, օգտվելով համաճարակի ժամանակաշրջանում փողոցում մեր կողմից հիշատակի միջոցառում չանցկանցկացնելու հանգամանքից, վերջին երեք տարիների ընթացքում արգելափակել է մեր հիշատակի ծրագիրը։ Տարիներ շարունակ անցկացվող ոգեկոչման միջոցառումը միայն մամուլի համար հայտարարություն չէ, այլ մոտ մեկ ժամ տևողությամբ հարգանքի լուռ ակտ է նրանց նկատմամբ, ում մենք կորցրել ենք։ Մեր ոգեկոչման միջոցառման՝ առանց որևէ հիմնավորման արգելումը մենք դիտարկում ենք որպես հակաժողովրդավարական քայլ։ Այն, որ Ժողովրդավարացման ամենակարևոր շրջադարձային կետերից մեկի՝ 1915-ին առերեսվելու վերաբերյալ միջոցառումը «նպատակահարմար չի համարվում», վկայում է չժողովրդավարացման և ռասիստներին արվող զիջման մասին»,- նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ հարթակի ներկայացուցիչները նաև նահանգապետարանին կոչ են արել վերանայել որոշումը։

Հայերեն العربية Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս