Հասարակական

Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն

1 րոպեի ընթերցում

Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամստերդամում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Արարողությանը ելույթներով հանդես են եկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Դոն Սեդերը, Կարոլին ֆան դեր Պլասը և Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպան Բիյագովն իր ելույթում վերստին ընդգծել է Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հրամայականը՝ երախտագիտությամբ նշելով Նիդերլանանդերի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը։

Դեսպանն ընդգծել է, որ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և դատապարտման ճանապարհին անհրաժեշտ է համախմբել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջամարտիկ բոլոր պետությունների ջանքերը՝ բացառելու համար նման ոճրագործությունների կրկնությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում