Հասարակական

Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք

1 րոպեի ընթերցում

Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք

ԳԱՎԱՌ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջերս Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք են այցելել Դանիայի թագավորության «Դաներ» կանանց հիմնադրամը ներկայացնող Ջանեթ Ռավնը և Վինի Ալիմը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, նրանց ընդունել է Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։ Հանդիպման ընթացքում հյուրերը նախ ծանոթացել են Մարտուն համայնքում առկա խնդիրների հետ։ Այնուհետ կայացել է հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանաց հետ։

Դանիական պատվիրակության կողմից Մարտունի համայնքը ներկայացնող, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանաց ներկայացվել է ծրագիր, որի նպատակն է՝ աջակցել կանանց կենսապայմանների, ապրելակերպի, աշխատանքային միջավայրի բարելավմանը դասախոսությունների և հետագա համայնքային ծրագրերի միջոցով։

Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։ Այն կազմակերպվել էր «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության և Մարտունու համայնքապետարանի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի համատեղ ուժերով։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում