Հասարակական

Հունգարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Հունգարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը ապրիլի 21-ին Բուդապեշտում հանդիպում ունեցավ Հունգարիայի հայ ինքնավարության կողմից կազմակերպված՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունգարիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից հայ երիտասարդներ, որոնք Հունգարիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ուսանում են Բուդապեշտի բուհերում։

Հունգարիայի իշխանությունների աջակցությամբ 2024 թ. ընթացքում Բուդապեշտ են տեղափոխվել ԼՂ-ից հայ ուսանողների՝ բռնի տեղահանության ենթարկված ընտանիքների անդամները, որոնց համար Հունգարիայի իշխանությունների կողմից նախատեսվել է աջակցության փաթեթ։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված հարցերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում