Տնտեսություն

Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան կատարել պետական գույքի հաշվառման միասնական հարթակի միջոցով

2 րոպեի ընթերցում

Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան կատարել պետական գույքի հաշվառման միասնական հարթակի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊԵԿ-ը նախատեսում է ունենալ պետական գույքի հաշվառման միասնական հարթակ, որի միջոցով հարկ վճարողները հնարավորություն կունենան իրենց բոլոր հարկային պարտավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարկ վճարողի օրվա կապակցությամբ կայացած միջոցառման ժամանակ այդ մասին հայտնեց ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Զառա Մելքումովան։

«ՊԵԿ-ը որոշակի նախաձեռնություններ է իրականացնում հարկ վճարողի և հարկային մարմնի միջև թղթային շփումը կրճատելու ուղղությամբ: Նախատեսել ենք ունենալ պետական գույքի հաշվառման միասնական հարթակ: Լիցենզավորված գործունեությամբ զբաղվողները լիազոր մարմիններից ստանում են համապատասխան լիցենզիա: Լինելու է հարթակ, որում բոլոր լիցենզիաները ավտոմատ կերպով հաշվառվելու են: Այսօրվա բազմաթիվ հաշվեհամարների փոխարեն լինելու է մեկ միասնական պետական գույքի հաշվեհամար: Եվ բոլոր վճարումները, հարկ վճարողը կարող է ունենալ մի քանի գործունեություն՝ մի քանի լիցենզիա, այդ բոլորի համար վճարումները կատարվելու են միասնական պետական գույքի հաշվեհամարին, այնուհետև այդ գումարները մարվելու է այդ հարթակի միջոցով: Այսինքն, լիազոր մարմնի կողմից լիցենզիա տրամադրելուն պես ՊԵԿ-ին հասանելի կլինի այդ ինֆորմացիան և հարկ վճարողն այլևս անհրաժեշտություն չի ունենա ներկայացնել լիցենզիան՝ վճարումը կատարվելու է ավտոմատ: Որոշ դեպքերում էլ հարկ վճարողին տրվելու է հնարավորություն ընտրելու, թե որ լիցենզիայի համար առաջնահերթ կատարի վճարումը»,- նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում