Տնտեսություն

Էլեկտրոնային դրամարկղային գրքի վարումը պարտադիր է դարձել. ՊԵԿ պաշտոնյա

2 րոպեի ընթերցում

Էլեկտրոնային դրամարկղային գրքի վարումը պարտադիր է դարձել. ՊԵԿ պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրանքների ձեռքբերման ժամանակ կատարվող փաստաթղթավորումը Հայաստանում արդեն հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նորամուծությունը ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում ապրիլի 19-ին կազմակերպած միջոցառման ժամանակ ներկայացրեց ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Լեռնիկ Հարությունյանը:

«Փաստաթղթավորման այլ կարգ է նախատեսվել: Ֆիզիկական անձիք՝ ապրանքների ձեռքբերման ժամանակ էլեկտրոնային համակարգի միջոցով պետք է ներկայացնեն այն փաստաթուղթը, որը հիմա հանձնում են թղթային տարբերակով: Դա կհեշտացնի հարկ վճարողների գործը, որոնք նաև կկարողանան էլեկտրոնային համակարգում ունենալ բոլոր փաստաթղթերը: Դրանք էլ հիմք կհանդիսանան շահութահարկով ծախս ճանաչելու համար: Այս փոփոխությամբ պարտադիր է դարձել նաև էլեկտրոնային դրամարկղային գրքի վարումը: Աստիճանաբար թվայնացման ենք գնում: Էլեկտրոնային դրամարկղի գրքի համակարգը ներդրվել է տարիներ առաջ, բայց հիմա պարտադիր է դարձել բոլորի համար: Այստեղ դեռ որոշ խնդիրներ կան, որոնք լուծման ընթացքում են: Այդ ամենը կշտկվի, անհարմարությունները կվերանան և որոշ ժամանակ անց ամբողջությամբ հեշտ կլինի այդ դրամարկղային գրքի վարումը»,- նշեց Լեռնիկ Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում