Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով:Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։
Դավիթ Տոնոյանը 2021 թվականի սեպտեմբերից կալանավորված է։