Հասարակական

Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության hիշատակի օր

1 րոպեի ընթերցում

Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության hիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Մ․ Գորդոն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Pasadena Now-ն։

«Որպես համայնք՝ տեղին է, որ մենք միասին կանգնենք և միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ փորձելով հիշել նրանց զոհված նախնիներին և ապահովել, որ այս սարսափելի արարքը չկրկնվի», - ասել է քաղաքապետ Գորդոն քաղաքային խորհրդի՝ ապրիլի 15-ին կայացած նիստի ընթացքում։

Փասադենայի հայկական կոալիցիայի անդամ Պողոս Փաթաթյանն իր հերթին նշել է․ «Եվ մինչ մենք հիշում ենք անցյալը, եկեք նաև նվիրվենք ավելի մեծ ապագա կառուցելուն՝ որպես մարդկության աննկուն ոգու վկայություն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում