Հասարակական

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգեկոչման միջոցառում կանցկացնի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ

1 րոպեի ընթերցում

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ոգեկոչման միջոցառում կանցկացնի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան պատիվ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառումը կկրի «Արդարություն հաստատել` այն ժամանակ և այժմ» խորագիրը:

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Վիկտոր Բիյագովը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Իսա Քահրամանը, Դոն Սեդերը, նախկին պատգամավոր Հարի Վան Բոմելը, «Ճշմարտության և արդարության կենտրոն»-ի ներկայացուցիչ Գասիա Աբգարյանը։

Ոգեկոչման միջոցառումը կազմակերպվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության հովանու ներքո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում