Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորյան ինստիտուտը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառմանը, որն այս տարի ընթանում է Արիզոնայի պետական համալսարանում (ASU) 2024 թվականի ապրիլի 15-19-ը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Զորյան ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, Ռոզենբլութ ընտանիքի բարեգործական հիմնադրամը 12-րդ անգամ անցկացվող «Ցեղասպանության իրազեկման շաբաթվա» շրջանակներում համախմբում է ականավոր գիտնականների, քաղաքական գործիչների, ակտիվիստների, արվեստագետների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների, մարդասերների, ովքեր հանդես կգան դասախոսություններով, կներկայացնեն ցուցադրություններ եւ վերապրողների պատմություններ՝ փորձելով հասկանալ, թե հասարակությունը ողջ աշխարհում ինչպես է առերեսվում եւ դիմակայում բռնի գործողություններին և ցեղասպանության առկա և շարունակական սպառնալիքներին, միաժամանակ նայելով անցյալին՝ դասեր քաղելու և ցեղասպանությունից տուժածներին հարգանքի տուրք մատուցելու ձգտումով։

Նշվում է, որ «Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցեղասպանության կրթությանն ու իրազեկմանը նվիրված ամենամեծ միջոցառումն է:

Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները ներկայացնելու առաքելությունը՝ միաժամանակ ընդունելով ցեղասպանությունը որպես համամարդկային աղետ։

Այս տարվա համաժողովի թեմանվերաբերում է ազգայնականության, պետական բռնության և ցեղասպանության մեջ պետության դերին․ այն, թե ինչպես է պետությունը նպաստումևիրականացնում ցեղասպանական բռնություններ։ Կենտրոնանալով ցեղասպան պետության վրա՝ Ցեղասպանության իրազեկման շաբաթ 2024-ի մասնակիցները իրենց կատարած ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնելու են ազգայնականության ավտորիտար և բացառող ձևերի տարբեր տեսակները, այն , թե ինչպես են կառուցվում և պահպանվում ազգային ինքնության ծայրահեղական ձևերը,ռասայականությունըև ռասայական գիտությունը,մշակութայինարժեքների ոչնչացումը, կրոնական ազգայնականությունը, և թե ինչպես է զանգվածային բռնությունը մշակվում ևխրախուսվումցեղասպան պետությունների կողմից՝ օգտագործելով տեխնոլոգիան և քարոզչությունը։

Ապրիլի 18-ին Զորյան ինստիտուտում կանցկացվեն երկու պանելային հանդիպումներ, որոնցից առաջինի ընթացքումկներկայացվի2020 թվականին ինստիտուտի պատվերովհրատարակված«Հավաքականև պետական բռնությունը Թուրքիայում» վերնագրովգիրքը: Այս աշխատությունը թուրքական ազգային ինքնության ստեղծման և փոքրամասնությունների, այդ թվում՝ ալևիների, հայերի, ասորիների,հրեաների, հույների, քրդերի և եզդիների նկատմամբ որպես «ներքին թշնամիների» վերաբերմունքի մասինէ։ Այն իր տեսակի մեջ առաջինն է, որնուսումնասիրում է մի շարք դեպքերի ուսումնասիրություններ և թուրքական պետության գործողություններն ու անպատժելիությունը:

Համաժողովին կմասնակցեն այս գրքի 16 հեղինակներից 3-ը. դոկտոր Այշենուր Քորքմազը՝ Նիդեռլանդների առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտուտից(Ամստերդամ), դոկտոր Դեյվիդ Գաունթը՝ Կալգարիի համալսարանից, և դոկտոր Համիտ Բոզարսլանը՝ Ecole des hautes études en: Sciences sociales (EHESS) –ից: Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնելու է գրքում առկա ուսումնասիրություններից կամ թեմաներից որեւէ մեկը, նիստըվարելու էդոկտոր Բարլոու Դեր Մուգերդեչյանը:

Երկրորդնիստը՝ «Բնիկների մշակույթների և լեզուներիբնաջնջումը և վերակենդանացումը», համեմատական վերլուծություն է, որին մասնակցում են գիտնականներ տարբեր ոլորտներից։ Քննարկման մասնակիցներ Լորենա Ֆոնթեյնը՝ Վինիփեգի համալսարանից, Լորի Խաչատուրյանը՝Կոռնելի համալսարանիցև Թալար Շահինյանը՝ UC Irvine-ից, կներկայացնեն իրենց ուսումնասիրությունները Կանադայի, Միացյալ Նահանգների, Արևմտյան Հայաստանի և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) բնիկ ժողովուրդների վերաբերյալ: Այսնիստը, որը վարում է Կարեն Ջարաթ Սնայդերը,փորձելու էքննելերկխոսությանև փոխըմբռնման հնարավորությունները բնիկների միջև:

Ի հավելումն այսնիստերի՝Զորյան ինստիտուտը կշարունակի իր հանձնառությունը՝կրթությունը ավագ դպրոցի դասարաններում՝ «Արդարության, հանդուրժողականության, հաշտեցման և իրազեկման խթանում Ցեղասպանության կրթական ծրագրի միջոցով»թեմայով: Զորյան ինստիտուտի գիտական խորհրդի փոխնախագահ, պրոֆեսոր Ալեքս Ալվարեզի գլխավորությամբ այս նախաձեռնությունը 10-12-րդ դասարանների միջնակարգ դպրոցի աշակերտներին հնարավորություն է տալիս հիմնարար պատկերացում կազմել մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության մասին՝ ներգրավված միջոցառումների, դասարանային քննարկումների և ֆիլմերի միջոցով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ինստիտուտի մասնակցությունը Ցեղասպանության իրազեկման շաբաթինեւս մեկ անգամընդգծում է նրա նվիրվածությունը ցեղասպանության իրազեկման և կանխարգելման վերաբերյալ բովանդակալիցուսումնասիրությունների խթանմանը:

Զորյան ինստիտուտը, որպես ցեղասպանագիտության ոլորտում առաջամարտիկներից մեկը, շարունակում է որոշիչ դերակատարում ունենալ ցեղասպանության՝որպես համամարդկային աղետի, թեմայի վերաբերյալ դիսկուրսի ձևավորման գործում, ինչպես նաեւմարդկության վրա ցեղասպանության գործած երկարատեւ ազդեցության, ցեղասպանությունների կանխարգելման ուսումնասիրությունների իրականացման մեջ։

Հայերեն Español Русский Türkçe

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս