Հասարակական

Այսօր մեր բուհական համակարգը հոգեվարքի մեջ է. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Այսօր մեր բուհական համակարգը հոգեվարքի մեջ է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներկայիս բուհական համակարգին ու նախատեսվող «Ակադեմիական քաղաք»–ի վերաբերյալ քննադատությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ ամբիոնից՝ պատասխանելով «Ակադեմիական քաղաք»–ի վերաբերյալ ընդդիմության քննադատությանը:

«Ոչ մեկ չի ասում, թե այսօր մարզից եկող ուսանողը որտե՞ղ է ապրում, ո՞ւր են բուհական հանրակացարանները: Քա՞նի բուհ է այսօր քանի ուսանողի կարողանում ապահովել հանրակացարանով: Թե՞ բուհական կրթությունը ձեզ համար միայն հարուստների տեղ է: Այսօր մեր բուհական համակարգը, կներեք, հոգեվարքի մեջ է, դուք դա չեք նկատո՞ւմ»,–ընդդիմությանը հարցրեց Փաշինյանը:

Վարչապետը մեղադրեց նախորդ իշխանությանը՝ այս առումով անպատասխանատու գործելակերպի մեջ: Նա խոսեց նաև «բակի կանոնները» բուհեր մտցնելու մասին: Փաշինյանը հավելեց, որ սա բուհական համակարգի ոչ ամբողջ, բայց մի զգալի մասի վերաբերյալ է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում