Հասարակական

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է 3 ամսով

1 րոպեի ընթերցում

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է 3 ամսով

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երեք ամսով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աշոտյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանը, ներկայացնելով Արմեն Աշոտյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի վճիռը, նշեց, որ դատարանը գտնում է, որ կալանքի ժամկետը պետք է երկարաձգել ևս երեք ամսով։

Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության համար երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։

Արմեն Աշոտյանը կալանավորվել էր 2023 թվականի հունիսին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում