Հասարակական

Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր

3 րոպեի ընթերցում

Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաշտոցյան Մատենադարանը սույն թվականի մարտի 1-ին հատուկ ծրագրով հյուրընկալել է ԱրարատԲանկի Վարչության և Խորհրդի անդամներին։

Այցի ընթացքում ղեկավար կազմին են ներկայացվել Մատենադարանի գործունեության բնույթն ու առանձնահատկությունը, վերականգնման լաբորատորիաների վերազինման անհրաժեշտությունը, վերականգնման ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման կարևորությունը։

1SGP12570.jpg (9.08 MB)

Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ, նշված բնագավառում Մատենադարանի առջև ծառացած խնդիրների լուծման և մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ քննարկումներով։

Բանկի ղեկավարությանը ներկայացվել է ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների և ուսումնասիրությունների համար անհրաժեշտ նոր լաբորատորիայի ստեղծման նախագիծը, դրա կարևորությունը և ընձեռած հնարավորությունները ազգային գանձարանի հավաքածուների պահպանման և ուսումնասիրման գործում։

2SGP12614.jpg (13.53 MB)

Այցի առանցքում էր նաև Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը, որի բնույթն ու բովանդակությունն արժանացավ բանկի հավանությանը։

Բանկի ներկայացուցչական անձնակազմը ողջունել է համագործակցության առաջարկը, առանձնակի հետաքրքրություն ցուցաբերել ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների ստեղծման լաբորատորիայի գաղափարի, ինչպես նաև «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» գիտաժողովի նկատմամբ։

4SGP12861.jpg (9.77 MB)

Սույն թվականի ապրիլի 15-ին կստորագրվի նվիրաբերության պայմանագիր, որով ԱրարատԲանկի հովանավորությամբ կարդիականացվի և կվերազինվի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան և կկազմակերպվի ու կանցկացվի Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը։ Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև առավել ընդգրկուն համագործակցություն ձևավորելու նպատակով կստորագրվի նաև հուշագիր։

6SGP12867.jpg (11.04 MB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում