Իդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ն ու Իդրամն ապրիլի 4-ին ստորագրել են Կանանց հզորացման սկզբունքների համատեղ հայտարարագիրը՝ ի թիվս այլ կազմակերպությունների, որոնք միացել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությանը։

Հայտարարագրի ստորագրման արարողությունից առաջ տեղի է ունեցել «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջոցառումը, որը կազմակերպվել էր ՄԱԶԾ-ի կողմից՝ Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համագործակցությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում Ավստրիայի Զարգացման համակարգման գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «ՄԱԿ կանայք» կազմակերպության ներկայացուցիչ Օլգա Ազատյանը, Հայաստանի Ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

IDBank-ի կողմից հայտարարագիրը ստորագրել է վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։ Վերջինիս խոսքով՝ Բանկի ղեկավար կազմի աշխատակիցների զգալի տոկոսը զբաղեցնում են կանայք.

«Խորհրդի և վարչության կազմում ևս ներկայացված են կանայք, և սա շատ կարևոր է բիզնեսի համար ճիշտ և հավասարակշռված որոշումներ կայացնելու տեսանկյունից: Մենք լիարժեք հավասար պայմաններ ենք ստեղծում մեր աշխատակիցների համար նրանց աճի, զարգացման և մնացած չափանիշների շրջանակում», - ասել է Մհեր Աբրահամյանը։

Իդրամ ընկերության կողմից հայտարարագիրը ստորագրվել է ՄՌԿ ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանի կողմից։

«Իդրամի ղեկավար կազմի 50%-ը կազմում են կանայք․ կարծում եմ՝ սա լավագույն ցուցանիշներից է մեր պետության համար։ Մենք անում ենք ամեն բան, որ մեր ընկերությունում բացառվեն սեռով պայմանավորված կամ որևէ այլ տեսակի խտրականությունները», - ասել է Աստղիկ Զիլֆիմյանը։

Սկիզբ առնելով 2010թ․ «ՄԱԿ կանայք» կազմակերպության և ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի համատեղ ջանքերով՝ ԿՀՍ նախաձեռնությունը նպատակ ունի համայնքում, բիզնեսում և աշխատավայրում խթանել կանանց և աղջիկների հզորացումը՝ առանցքային սկզբունքները կյանքի կոչելու միջոցով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք