Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին ժամը 17։15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։