ՀՀ գլխավոր դատախազն «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի երեք բնակավայրերի դպրոցականների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ապրիլի 6-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի և Աբովյանի դպրոցների 13-16 տարեկան շուրջ 3 տասնյակ աշակերտների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, դպրոցականների հետ հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և Արևշատ բնակավայրի ղեկավար Ստեփան Նիկոլյանը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում աշակերտները հանրապետության գլխավոր դատախազին են ուղղել հարցեր, որոնք վերաբերել են մասնագիտական կողմնորոշմանը, նախընտրած գրականությանը, ինֆորմացիոն «հիգիենային», իրավաբանի համար կարևոր հատկանիշներին, որակյալ կրթություն ստանալու իրավունքին, դեռահասների այլ իրավունքների պաշտպանությանը, կախվածությունների հաղթահարմանը և այլն:

Պատասխանելով աշխարհայացքի ձևավորման վրա ազդեցություն ունեցող երևույթների մասին աշակերտներից մեկի հարցին՝ Աննա Վարդապետյանը նշել է. «Ամենակարևոր բանը ինֆորմացիոն «հիգիենան» է: Չպետք է թույլ տալ, որ «աղբ» ինֆորմացիան, ինչքան էլ այն գրավիչ մատուցվի, տեղ գտնի մեր ենթագիտակցության մեջ, որովհետև ենթագիտակցությունը ձևավորում է մեր էությունը, մեր էությունը ձևավորում է մեր ճակատագիրը: Դրա համար ձգտեք շփվել խելացի, իմաստուն, դժվար իրավիճակում հայտնված և այդ իրավիճակը հաղթահարած մարդկանց հետ»:

Նշվում է, որ հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպմանը մասնակցած՝ Արարատի մարզի երեք բնակավայրերի աշակերտներին գրքեր է նվիրել: Աշակերտների այն հարցին, թե ինչպես հետագայում կողմնորոշվել գրքերի ընտրության հարցում՝ առաջարկել է գիրքն ընտրելիս ուսումնասիրել հեղինակի կենսագրությունը և ընտրել վերլուծական միտքը զարգացնող գրականություն:

Հայերեն Русский

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը