Հասարակական

ՀՀ դեսպանը և Հունաստանի խորհրդարանի պատգամավորը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը և Հունաստանի խորհրդարանի պատգամավորը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի կոմունիստական կուսակցության անդամ Լիանա Կանելլիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում։

«Հանդիպել եմ Հունաստանի խորհրդարանի կոմունիստական կուսակցության անդամ և հայերի հրաշալի բարեկամ Լիանա Կանելլիի հետ։ Քննարկեցինք Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության բարձր մակարդակը, Հունաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը, որն ուղղված է տնտեսական, ակադեմիական և մշակութային կապերի հետագա զարգացմանը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության ներգրավմանը»,- գրել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում