Հասարակական

ՀՀ-ում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝ ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը և 10-ի ցերեկը, 11-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում