Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն ու բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն ու բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 5-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սարգիս Իզմիրլյանին՝ իր հայրիկի՝ Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանանալու կապակցությամբ:

Քննարկվել են մի շարք ծրագրերի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Սարգիս Իզմիրլյանին նաև ներկայացրել է ՀՀ զինված ուժերում, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների ընթացքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում