Ապրիլի 5-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 ապրիլ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ նախարարություններ

11:30-ին

ՀՀկրթության,գիտության,մշակույթիևսպորտինախարարությունում(Վ. Սարգսյան 3)

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը: Մամուլի ասուլիսի բանախոսները կլինեն ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Կարեն Գիլոյանը և Դանիել Դանիելյանը: Նախարարի տեղակալները կանդրադառնան նաև ոլորտային ընթացիկ այլ խնդիրների: Մամուլի ասուլիսին ներկա գտնվել ցանկացող լրագրողներին խնդրում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթող և լրագրողական բեյջով :

V

Պետական կառույցներ

14։00-ին

«Արմենպրես» լրատվական գործակալությունում

տեղի կունենաՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ասուլիսը։

ԹԵՄԱ- Սևանա լճի մակարդակի ցուցանիշները, ջրամբարների լցվածությունը, վարարումների, ցրտահարության հնարավոր ռիսկերը, առաջիկա օրերին սպասվող եղանակակլիմայական պայմանները։

Հրավիրում ենք լուսաբանման:

+374 91 62 18 38

V

12:00-ին

«Արշակունյաց» առողջության կենտրոնում (հասցե՝ Արշակունյաց պող. 43)

տեղի կունենա Հեպատիտ Ց հիվանդության թիրախային խմբերի բուժսպասարկման հասանելիության բարձրացմանը միտված բաժանմունքի բացման արարողությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության և «Բժիշկներ առանց սահմանի» միջազգային մարդասիրական կազմակերպության հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Խնամքի պարզեցված մոդելի միջոցով որակյալ ծառայությունների հասանելիություն Հեպատիտ Ց-ով բուժառուների համար» ծրագրի իրականացման համար: Ծրագրի շրջանակներում «ԲԱՍ»-ի կողմից իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, որպես նվիրատվություն տրամադրվել են լաբորատոր -գործիքային սարքավորումներ, դեղամիջոցներ, պատվաստանյութեր, բժշկական պարագաներ և սպառվող նյութեր, իրականացվել են բուժանձնակազմի վերապատրաստումներ՝ օտարերկրյա մասնագետների կողմից: Ծրագրի նպատակն է հեպատիտ Ց-ին վերաբերող որակյալ ծառայությունների հասանելիությունը, ներառյալ սկրինինգը, ախտորոշումը, բուժումը, հսկողությունը և կանխարգելումը: 2023թ հունիսի 14-ին «Արշակունյաց» առողջության կենտրոնում տեղի է ունեցել ծրագրի բացման արարողությունը: Ծրագրի մեկնարկից մինչ օրս հետազոտվել են 2381բուժառուներ, որոնցից 469-ի մոտ հիվանդությունը հաստատվել է, 113 բուժառուներ լիովին առողջացել են , 356 բուժառուներ գտնվում են բուժման ընթացքի մեջ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

15։00-17։00-ն

Անի Պլազա հյուրանոցի «Գառնի» սրահում

«Միասին» շարժումը կազմակերպում է քննարկում։ ՀՀ ԱԺ առաջիկա քառօրյային քննարկվելու է Կառավարության 2023թ․ ծրագրի կատարողականը։ «Միասին» շարժումը ԱԺ երեք խմբակցություններին է ներկայացրել «Պահանջագիր»՝ քվեարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կատարողականի դեմ՝ հավաստելով, որ Ն․Փաշինյանը խախտել է 2021 թ․ ԱԺ կողմից հաստատված և օրենք դարձած իր իսկ ծրագրի գրեթե բոլոր հիմնադրույթները՝ իրականացնելով տրամագծորեն հակառակ ուղեգիծ։

Պահանջագրի բովանդակային քննարկումը տեղի կունենա Անի Պլազա հյուրանոցի «Գառնի» սրահում, ապրիլի 5-ին՝ ժամը 15։00-17։00 (հասցե՝ Երևան

Սայաթ-Նովայի պող., 19)։

Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը։

Մշակույթ

17:00-ին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

տեղի կունենա «Զրույցներ եղեգի հետ» ցուցադրության բացումը։ Ցուցադրությունը վերհանում է մարդկության սերտ հարաբերությունները եղեգի (Arundo donax տեսակի) և նրա տարածքների հետ՝ Արաքս գետից մինչև Միջերկրական ծովի ավազանը: Ցուցադրությունը նախագծել է «ԱՀԱ կոլեկտիվը», համադրող՝ Նայիրի Խաչատուրեան: Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

V

Սպորտ

10։30-ին

Իբիս հյուրանոցի Երևան սրահում (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 5/1)

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Սարդարապատ ՖԱ» և «Ատլետիկո Մադրիդ» ակումբների միջև ծավալվող համագործակցության վերաբերյալ։ Ասուլիսին ներկա կգտնվեն «Սարդարապատ ՖԱ» հիմնադիր նախագահ Սևան Կարիանը, գլխավոր տնօրեն Անուշ Անանյանը և «Ատլետիկո Մադրիդի» միջազգային զարգացման կոորդինատոր Կարլոս Կանո Լորենցոն: Իսպանական ակումբի ներկայացուցչի այցը համագործակցության մեկնարկի առաջին քայլն է, իսկ հաջորդիվ, համագործակցության շրջանակներում, արդեն իսկ այս ամռանը «Սարդարապատ ՖԱ»-ն կհյուրընկալի «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ճամբարը։ Համագործակցության մեկնարկի ազդարարումից հետո երկու ակումբների ներկայացուցիչները կպատասխանեն լրագրողների հարցերին։

V

Հայերեն Русский

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում

«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր