ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ԶՈՒ շտաբի պետերի նիստին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 04 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Տաջիկստանի զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցում են Մոսկվայում ընթացող գլխավոր շտաբների պետերի կոմիտեի նիստին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ նիստի ընթացքում Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է, որ նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կոմիտեի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել․ Ղազախստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է նշանակվել Սուլթան Քամալետդինովը, իսկ Ղրղզստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է դարձել Ռուսլան Մուկամբետովը։

Գերասիմովը ներկայացրել է նաև նիստի մյուս մասնակիցներին․ «Նրանք են՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը, Բելառուսի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար Վիկտոր Գուլևիչը, Տաջիկստանի պաշտպանության առաջին փոխնախարար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էմոմալի Սոբիրզոդան, Ուզբեկստանի պաշտպանության առաջին փոխնախարար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Շուհրատ Խալմուհամեդովը»,-հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ նիստի մասնակիցները քննարկել են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ժամանակակից մեթոդները և հատուկ ռազմական օպերացիաների ժամանակ ականազերծման փորձը։

Նիստի մասնակիցները որոշումներ են ստորագրել՝ ուղղված ռազմական ոլորտում բազմակողմ համագործակցության համակարգի զարգացմանը։

Հայերեն Русский 中文

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս