Հասարակական

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը նոր հասցե կունենա

1 րոպեի ընթերցում

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը նոր հասցե կունենա

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը մոտ ապագայում կունենա նոր հասցե։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են երևանի քաղաքապետարանից, նշելով, որ մարզադպրոցը տեղակայված է լինելու «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում։ Այն զբաղեցնելու է ընդհանուր առմամբ 1,5 հեկտար տարածք։

Կենտրոնը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, նոր ենթակառուցվածքներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք և միջոցներ, 532 անձի համար նախատեսված դահլիճ։ Նոր և հարմարավետ պայմանները հնարավորություն կտան Հայաստանում ընդունել միջազգային մրցաշարերը։

Քաղաքային իշխանությունները վստահ են՝ նոր պայմանները կնպաստեն սպորտային մարմնամարզության զարգացմանը և նոր հաջողությունների գրանցմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում