Կառավարությունը ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ գրավի դիմաց վերցրած վարկերը և վերադարձնում գրավադրված զարդերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը որոշում ընդունեց ներել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ գրավի դիմաց վերցրած վարկերը և վերադարձնել գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը։ Խոսքը գնում է այն վարկերի մասին, որոնք չեն գերազանցում 5 միլիոն դրամը։ 5 միլիոն դրամը գերազանցող վարկերը, որոնք վերցվել են գրավի դիմաց, 5-ն են։ Դրանց վերաբերյալ Կառավարությունը նախատեսում է աձանձին քննարկում կազմակերպել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին որոշման նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի համապատասխան որոշման հիման վրա Լեռնային Ղարաբաղի կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների դրամական պահանջները զիջվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որոնց դիմաց վերջիններիս օգտին թողարկվել են գանձապետական պարտատոմսեր։ Դրա կազմում ներառված են նաև ֆինանսական կազմակերպությունների ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրման վարկային պարտավորությունները։

«Խոսքը, մասնավորապես, շուրջ 6 հազար քաղաքացիների մոտ 2,8 միլիարդ դրամի չափով վարկային պարտավորությունների մասին է։ Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրման տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչև 5 միլիոն դրամ գումարի չափով վարկային պարտավորությունները և հնարավորություն ստեղծել վերադարձնել գրավադրված ոսկյա իրերը։ Փաստացի, ֆինանսական կազմակերպություններում ներկայումս շարունակվում է պահվել շուրջ 1800 քաղաքացու պարտավորությունների դիմաց գրավադրված մոտ 30 կգ քաշով շուրջ 7 հազար 800 հատ ոսկյա իր։ Ընդ որում, մոտ 2,3 միլիարդ դրամ ընդհանուր մնացորդով պարտավորությունների կազմը հետևյալն է՝ մինչև 500 հազար դրամ վարկերը 5241 հատ են, 500 հազարից 1 միլիոն դրամի չափով վարկերը 718 հատ են, 1 միլիոնից 2 միլիոն դրամի չափով վարկերը 221 հատ են, 2 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով վարկերը 25 հատ են, 2,5 միլիոնից 5 միլիոն դրամից չափով վարկերը 15 հատ են և 5 միլիոն դրամը գերազանցող վարկերը 5-ն են»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կառավարության որոշման ընդունումից հետո շահառու հանդիսացող անձինք կարող են դիմում ներկայացնել ֆինանսների նախարարություն՝ վերջինիս հետ պարտքի ներման համաձայնագիր կնքելու համար։

«Պարտքի ներման համաձայնագրի կնքումից հետո գրավադրված ոսկյա իրերը կվերադարձվեն քաղաքացիներին»,- եզրափակեց նախարարը։

Հայերեն Français Русский

Համահայկական խաղերի լեռնադահուկի և սնոուբորդի մրցաշարերը կկայանան «Մայլեռ» լեռնադահուկային հանգստավայրում

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն անհրաժեշտ է գների կայունության ապահովման համար. ԿԲ նախագահ

Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջն արդեն շահագործվում է

Երևանում և մարզերի առանձին շրջաններում փետրվարի 6-ին սպասվում է ձյուն

Գրոսին այցելել է Ուկրաինա

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախարարները հանդիպում կունենան Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի հարցով

Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի որոշ խոցելի տնային տնտեսություններում իրականցվում են էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներ

Սանտորինի կղզու հազարավոր բնակիչներ հեռացել են «10 րոպեն մեկ» արձանագրվող ցնցումների պատճառով

Սարուխանի թիվ մեկ մանկապարտեզն այսուհետ կրում է առաջին տնօրեն Լաուրա Մանուկյանի անունը

Յենս Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսների նախարար