7 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
04 ապրիլ, 2024
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
11:00-ին |
ՀՀ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում |
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով։ |
V |
|
|
ՀՀ կառավարություն |
|
|
|
11:00-ին |
Կառավարությունում |
տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
13:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալությունում |
տեղի կունենաՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն- վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանի ասուլիսը։ Թեմա. 2024 թվականի առաջին եռամսյակում հարկային մարմնի կողմից իրականացված վարչարարության արդյունքները։ |
V |
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
14:00-ին |
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում |
տեղի կունենա Երկրաբանի միջազգային օրվան նվիրված «Mente et Malleo» միջոցառումը։ Միջոցառմանը ներկա կլինենՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ.Սանոսյանը,ԵՊՀ ռեկտոր Հ.Հովհաննիսյանը,ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Ս.Քելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ա.Սաղյանը,ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խ.Մելիքսեթյանը,Հայաստանի երկրաբանների միության փոխնախագահ Յ.Հակոբյանը։ Միջոցառման շրջանակում հուշագրեր կկնքվեն ԵՊՀ-ի և ՀՀ ՏԿԵ նախարարության, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու Հայաստանի երկրաբանների միության, Հայաստանի երկրաբանների միության և ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի միջև: |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
11:00-ին |
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում |
կկայանա Երևանի ավագանու անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանի ասուլիսը՝ «Ինչ ճակատագիր է սպասում «Երևանի կանաչ թոքերին» թեմայով: Զբոսայգիներ, պուրակներ, ստվերոտ ծառուղիներ. ինչպիսին պետք է լինեն դրանք Հայաստանի մայրաքաղաքում: Երևանի կենտրոնում բազմամյա ծառերը հատելու և դրանք օտար ծառերով՝ սակուրայով, հուդայածառով ևալբիցիա լենքորանյանով փոխարինելու քաղաքային իշխանությունների որոշման շուրջ աղմուկը, վեճերը չեն հանդարտվում։ |
|
|
11:30-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Հայկական Կարմիր խաչի ընկերության կառավարման ճգնաժամը» թեմայով։ Բանախոսներ՝ փետրվարի 15-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) 28-րդ արտահերթ համագումարում ընտրված նախագահ Աննա Եղիազարյան, իրավաբան Կարեն Մովսիսյան, ՀԿԽԸ 28-րդ արտահերթ համագումարում ընտրված նախագահության կողմից հաստատված գլխավոր քարտուղար Նունե Գրիգորյան: Մամուլի ասուլիսին ներկա կլինի նաև ՀԿԽԸ աշխատանքից հեռացված ղեկավար անձնակազմը։ |
|
|
13:00-ին |
«Հենարան» մամուլի ակումբում /Թումանյան 32, բն.16/ |
կհյուրընկալվեն «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ. Գրիգոր Գրիգորյանը և Սիլվա Ադամյանը։ Թեմա՝ Կենտրոն համայնքում լայնածավալ ծառահատումներն ու հուդայածառի ծառատնկումները. էկոցիդի վտանգները. ազդեծությունը շրջակա միջավայրի, առողջության և ավանդական արժեքների վրա։ |
|
|
13:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում՝ «Եվս մեկ ահազանգ. Ոստիկանությունում բռնությունները շարունակվում են» թեմայով։ Բանախոսներ՝ բռնության ենթարկված Վահե Նավոյանի հորաքրոջ որդի Սևադա Ղազարյան, բռնության ենթարկված Վահե Նավոյանի փաստաբաններ. Մարտիկ Մարտիրոսյան, Լուսինե Հովհաննիսյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյան: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
15:00-ին |
ԿԳՄՍ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնում (Ագաթանգեղոսի 3) |
կկայանա «Կարին» ավանդական երգի-պարի խմբի պարասրահի բացումը, որը նվիրված է Քառասունչորօրյա պատերազմում զոհված Հարություն Ստեփանյանի հիշատակին։ Հարություն Ստեփանյանը հանդիսանում է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնաքարերից: Նույն օրը՝ ժամը 18։30-ին «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճի ճեմասրահում տեղի կունենա «Հավերժող ճախրանք» խորագրով Հարություն Ստեփանյանի ֆոտոցուցահանդեսի բացումը, որին կհաջորդի համերգ՝ «Կարին» և «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբերի, «Թափառական» պարի համույթի, մենակատար Արսեն Համբարյանի ու Բյուրեղավանի մշակույթի դպրոցի սաների մասնակցությամբ։ Միջոցառումը կվարի Արսեն Ղազարյանը։ Օրվա, ինչպես նաև սենյակի վերանորոգման մտահղացումը Գագիկ Գինոսյանինն է․․․ Նրա նվիրումը Արվեստագետին, Ընկերոջը, Զինակցին, Հային։ |
V |
|
19:30-ին |
Արամ Խաչատրյան համերգասրահում |
տեղի կունենա Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության չորրորդ փառատոնի բացման արարողությունը։ Համերգային ծրագրում կհնչենՔշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործությունները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Ջու-Յոնգ Բեքը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ |