6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ
03 ապրիլ, 2024
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
ՀՀ ԱԺ |
|
|
11:00-ին |
Ազգային ժողովի 214 դահլիճում |
կկայանա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովընիստը: |
|
|
ՀՀ նախարարություններ |
|
|
10:45-ին |
Ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) |
տեղի կունենա մամուլի ասուլիս՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և կից օրինագծերում փոփոխությունների թեմայով: ՆԳՆ նախաձեռնությամբ փոփոխությունները վերաբերում են պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների շրջանակում կիրառվող բոնուսային համակարգերին։ Բանախոսներ՝ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյան և ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյան։ 011 560263: |
V |
|
Պետական կառույցներ |
|
|
12:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալությունում |
տեղի կունենա «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանի ասուլիսը։ Թեմա. միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների գծանշումների, կահավորման աշխատանքները։ |
V |
14:30-ին |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մ.Բաղրամյան 24, 1-ին հարկ) |
տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը։ Օրակարգում՝ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցի քննարկումն է։ |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
09:30-ից |
Դվին հոլում |
կմեկնարկի «Doing Digital Forum 2024»-ը՝ «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգն է, վերջին տարիներին ամենապահանջված խոսնակներից մեկն աշխարհում։ Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցների թվային փոխակերպման խորհրդատու: DDF24-ը կհյուրընկալի ավելի քան 20 խոսնակի աշխարհի տարբեր անկյուններից, ովքեր ներկայացնում են Կենտրոնական բանկն ուՀայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը եւ այլք։ Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆինթեք գործընկերը՝ Ամերիաբանկը: |
V |
11:00-ին |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում |
կկայանա ռուսական ամենամեծ OZON մարքեթփլեյսի կողմից հայ գործարարների համար կազմակերպվող «COM.E ON FORUM Երևան» բիզնես ֆորումը։ Ֆորումի շրջանակում մասնագետները կքննարկեն էլեկտրոնային վաճառքների ժամանակակից թրենդները, Հայաստանում OZON-ի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը։ Ֆորումի ընթացքում բանախոսություն կունենան՝ ԱՊՀ երկրներում Ozon-ի գործառնությունների և զարգացման տնօրեն Ալեքսեյ Սապոնը, Հայաստանում Ozon-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը, ԱՊՀ-ում Ozon-ի գործընկեր լոգիստիկ ծրագրերի զարգացման ղեկավար Դենիս Դյաչենկոն, ԱՊՀ երկրներում Ozon-ի թրեյդ-մարքեթինգային խմբի ղեկավար Զիյաթ Մաշուրովը, Հայաստանում Ozon-ի գործընկերների զարգացման մենեջեր Մարիամ Աղախանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության խորհրդական Կարեն Մուրադյանը։ Ժամը 13։30-14։00-ը նախատեսված է Հայաստանում Ozon-ի ղեկավարներների ճեպազրույցը լրագրողների հետ։ |
V |
12:00-ին |
«Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան ¾) |
տեղի կունենա «Leasing EXPO 2024»-ի մամուլի ասուլիսը, որտեղ ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերության տնօրեն Համլետ Խնկոյանը և ցուցահանդեսի համակազմակերպիչ ՀՀ լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը կամփոփեն «Leasing EXPO 2023»-ի՝ անցնած 1 տարվա արդյունքները և կխոսեն սպասվող«Leasing EXPO 2024»-ի մանրամասներից: |
V |
12:45-ին |
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում |
կկայանա հանրահայտ դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի՝ Սաթենիկ Սահակյանցի այցը Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն և «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամ։ Այցի ընթացքում դերասանուհուն կտրվի «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի Բարի կամքի դեսպանի պատվավոր կոչումը։ Սաթի Սպիվակովան կշրջի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդություների կենտրոնով, կհանդիպի քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկներին ու նրանց ծնողներին, ապա ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Սաթենիկ Սաֆարյան սրահում (Հրաչյա Ներսիսյան 7) տեղի կունենա պարգևատրման արարողությունը և մամուլի ասուլիսը, որի ընթացքում լրագրողները հնարավորություն կունենան ուղղել իրենց հարցերը։ Ապրիլի 3-7-ը դերասանուհին հյուրախաղերով գտնվում է Հայաստանում, ուր մոսկովյան առաջատար «Ազգերի թատրոնի» անդրանիկ հյուրախաղերի շրջանակում երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը» ներկայացումը: «Սիթի օֆ Սմայլ» |
V |