Հասարակական

Սևանա լճի մակարդակը 2024 թվականի փետրվարի 1-ի համեմատ բարձրացել է 10 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը 2024 թվականի փետրվարի 1-ի համեմատ բարձրացել է 10 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանա լճի մակարդակը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 24 սմ բարձրության վրա, ինչը 7 սմ-ով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, այս տարվա փետրվարի 1-ի համեմատ ապրիլի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 10 սմ-ով, մարտի 1-ի համեմատությամբ՝ 7 սմ-ով։

Այս տարվա անցած երեք ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 19 մլն 909 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում