Ապրիլի 2-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

02 ապրիլ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային ժողովի 314 դահլիճում

կկայանա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովինիստը:

V

14:00-ին

Ազգային ժողովի 114 դահլիճում

կկայանա ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովինիստը:

14:00-ին

Ազգային ժողովի 414 սրահում

կկայանաԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովինիստը:

Պետական կառույցներ

16:00-ին

Հայաստանի պատմության թանգարանում

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» մեծածավալ ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքների մեկնարկի և դրա շրջանակում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի ու ձեռքի՝ Բրիտանական թանգարանից փոխառության պայմանագրի կնքման վերաբերյալ։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագեր, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյան: ՀՀ ԿԳՄՍՆ

V

Մամուլի ակումբներ

11:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Արցախի ժողովրդի կարիքների բավարարում. ընթացիկ զարգացումները, խնդիրներն ու լուծումները»թեմայով։ Բանախոսներ՝ «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյան, Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության ներկայացուցիչ Սոնա Համբարձումյան, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյան:

12:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս՝ «Ինչ անակնկալներ են պատրաստել Սաթի Սպիվակովան և Մոսկվայի Ազգերի թատրոնը» թեմայով: Սաթի Սպիվակովան և ռեժիսոր Դմիտրի Սերդյուկը կպատմեն Երևանում սպասվող ներկայացման, Երևանի արյունաբանական կենտրոն այցի նպատակների և մտավորականության հետ հանդիպման մասին: Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ Երևանում առաջին անգամ տեղի կունենան Մոսկվայի Ազգերի թատրոնի հյուրախաղերը: Հայ հանդիսատեսը կտեսնի Մարիա Վարդենգի պիեսի հիման վրա բեմադրված «Դեղձանիկը» ներկայացումը: Օպերային մեծագույն դիվա Մարիա Կալասի գլխավոր դերը կկատարի հայազգի ռուսաստանցի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան:

Մշակույթ

15:00-ին

Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում

տեղի կունենա ՀԳՄ և «Իսրայելյան» ընտանիքի հայտարարած Վրեժ Իսրայելյանի անվան «Տոնապետ 2023» գրական մրցույթի դափնեկիրների մրցանակաբաշխությունը։ Նվիրված է Վրեժ Իսրայելյանի ծննդյան 75-ամյակին:

V

19:00-ին

«Զանգակ» գրատանը /Աբովյան 7/

կկայանա առաջին բաց դասախոսությունը՝ «Ինչպես հավատալ 21-րդ դարում» թեմայով: Դասախոսությունը կվարի Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանը: Զրույցի հիմնական թեման քրիստոնեությունն է (մեր օրերում և ոչ միայն): Արդեն 2-րդ տարին «Զանգակ» գրատանն անցկացվում է Newmag-իամիս: Մեկ ամիս շարունակ՝ շաբաթական 3 օր, «Զանգակ»-ում տեղի կունենան գրքերի շնորհանդեսներ, բաց դասախոսություններ, մանկական գրքերի ընթերցանություն:

19:30-ին

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում

տեղի կունենա Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի շրջանավարտ, «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողՀարություն Մկրտչյանիառաջին մեծ մենահամերգը:«Մայրս»խորագիրը կրող մենահամերգը նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին:

Հայերեն Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում