Հասարակական

2023-ին վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված ավելի քան 34 միլիարդ դրամի գույքային վնաս

3 րոպեի ընթերցում

2023-ին վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված ավելի քան 34 միլիարդ դրամի գույքային վնաս

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականի ընթացքում (ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով) վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար 387 դրամի գույքային վնաս, որից պետությանը՝ 34 միլիարդ 211 միլիոն 600 հազար 528 դրամի, համայնքին՝ 106 միլիոն 808 հազար 859 դրամի գույքային վնաս:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։

Հաղորդման մեջ նշվում է, որ համայնքին է նվիրաբերվել 3 միլիոն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 միլիոն 367 հազար դրամի արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պատասխանատու պահպանության՝ ՀՀ պատմության թանգարանին:

«Հարկ է նշել, որ վերոնշյալ գումարից 32 մլրդ 303 մլն 526 հազար դրամը վերականգնվել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով: 32 մլրդ 303 մլն 526 հազար դրամից 17 մլրդ 175 մլն 71 հազար դրամը վերականգնվել է 2023 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով:

Համեմատության համար նշենք, որ ավարտված քրեական վարույթներով 2022 թվականի ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 279 մլն 263 հազար դրամ, 2021 թվականին՝ 5 մլրդ 584 մլն 138 հազար դրամ, 2020 թվականին՝ 1 մլրդ 989 մլն 200 հազար դրամ, 2019 թվականին՝ 4 մլրդ 723 մլն 956 հազար 287 դրամ»,- ասված է գլխավոր դատախազության գործունեության հաղորդման մեջ։

Գլխավոր դատախազության տարեկան հաղորդման համաձայն՝ միայն 2023 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման չափը (17 մլրդ 175 մլն 71 հազար դրամ) գերազանցում է նախորդող չորս տարիներին (2019, 2020, 2021 և 2022 թվականներ) ավարտված վարույթներով վերականգնված վնասի չափի հանրագումարը (14 մլրդ 576 մլն 558 հազար դրամ):

«2023 թվականի ընթացքում արգելանք է դրվել 15 միլիարդ 486 միլիոն 178 հազար 900 դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա»,- նշված է գլխավոր դատախազության գործունեության հաղորդման մեջ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում