Հասարակական

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի գիշերը և երեկոյան ժամերին, 6-ին կդիտվի կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ, ապրիլի 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:

04-01-yerevan.jpg (65 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 1-5-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Մարզերում ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ, ապրիլի 5-ին`18-23 մ/վ արագությամբ:

04-01-armenia.jpg (302 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում