Հասարակական

ՃՏՊ Մուսալեռ գյուղում. կա զոհ

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Մուսալեռ գյուղում. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 31-ին, ժամը 23։59-ին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի կամարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

14.jpg (100 KB)

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Լ. Դ. դյու Ֆուրնեի փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Բ., ծնված 1976 թ. բախվել է կայանած «GAZ» մակնիշի ավտոմեքենային (վարորդ Ա. Հ.), այնուհետև բախվել տներից մեկի պատին, ինչի հետևանքով փլուզվել է պատից մոտ 10 քմ հատված։

15.jpg (208 KB)

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ. Բ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «GAZ» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

16.jpg (99 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում