ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։
Կարդացեք հոդվածը` Русский