Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Դավիթ Գյուրջինյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունների արդյունքում բ.գ.թ., դոցենտ Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվել է բուհի ռեկտորի պաշտոնում։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ համալսարանի «Ֆեյսբուք»–ի էջից:
Դավիթ Գյուրջինյանը 2023թ. մարտի 14-իննշանակվել էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Կարդացեք հոդվածը` Русский