Հասարակական

Աշխարհն առանց թափոնների. մարտի 30-ին նշվում է Առանց թափոնների համաշխարհային օրը

1 րոպեի ընթերցում

Աշխարհն առանց թափոնների. մարտի 30-ին նշվում է Առանց թափոնների համաշխարհային օրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամբողջ աշխարհում մարտի 30-ին նշում են Առանց թափոնների համաշխարհային օրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից` նշելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր յոթանասունյոթերորդ նստաշրջանում ընդունեց բանաձև՝ մարտի 30-ը հռչակելու որպես զրոյական թափոնների միջազգային օր, որը նշվում է ամեն տարի` նպատակ ունենալով հանրության ուշադրությունն հրավիրել թափոնների արդյունավետ կառավարման, դրանց վերամշակման անհրաժեշտության խնդրի վրա և ցույց տալ այդ խնդրի լուծման ուղիները։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը օրվա խորհրդի շրջանակում առաջարկում է ամենօրյա «կանաչ» մոտեցումներ, որոնք կօգնեն բարելավել բոլորի կյանքը և կաջակցեն բնությանը` գնել կամ կարել կտորե տոպրակ, կրկին օգտագործել տանն առկա պլաստիկը, հրաժարվել թեյի պլաստիկե փաթեթներից և օգտվել թեյի քամիչներից, օգտագործել բազմակի օգտագործման բաժակներ, հեղուկ օճառի փոխարեն օգտագործել օճառի սալիկներ, տանն առանձնացնել թուղթը, պլաստիկը և ապակին ու մեկ շաբաթ տեսակավորել տանը կուտակվող աղբ-թափոնը:

10.jpg (30 KB)

20.jpg (29 KB)

40.jpg (35 KB)

50.jpg (27 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում