ԱԺ պատգամավորները և կառավարության անդամներն Արագածոտնում հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները և կառավարության անդամները Արագածոտնի մարզում հանդիպել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ու Արագածոտնի մարզում բնակություն հաստատած հայրենակիցների հետ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 29–ին Աշտարակում:

Հանդիպմանը ընթացքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորները և կառավարության ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով, ներկայացրել նրանց բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրի մանրամասները։

Ողջույնի խոսքով հանդես է եկել մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ նշելով, որ ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական ապահովության հարցերը ՀՀ կառավարության օրակարգում են, և այսօրվա հանդիպման նպատակն է պաշտոնատար անձանց հետ անմիջական հարցուպատասխանի միջոցով բարձրացնել հայրենակիցների իրազեկությունը իրականացվող պետական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև արձանագրել նրանց հուզող հարցերն ու ուրվագծել դրանց լուծումները։

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշել է, որ ԱԺ-ում քննարկվում են ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին վերաբերող տարաբնույթ հարցեր և մշակվում են օրենքներ, և շատ կարևոր է, որ պատգամավորները հենց առաջին ձեռքից տեղեկանան խնդիրների մասին, ինչի համար էլ նախաձեռնվել են այս ձևաչափի հանդիպումները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հակիրճ ներկայացրել է ԼՂ մեր հայրենակիցների համար իրականացված և իրականացվելիք ծրագրերը։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել բնակարանային ապահովման ծրագրին, հանգամանալից ներկայացվեցին մանրամասները։

Այսպիսով, նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3-5 մլն դրամ՝ կախված բնակավայրից։

Առաջնահերթություն է տրվելու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, անչափահաս երեխաներ ունեցող զոհված զինծառայողների ընտանիքներին, խոցելի խմբերի ընտանիքներին։ Հաջորդիվ առաջնահերթությունը կտրվի 1 կամ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին,այլ խմբերի ներկայացուցիչներին։

Պաշտոնատար անձանց ելույթներին հաջորդել է հարցուպատասխանի մասը, որի ընթացքում քննարկվել են նաև մեր հայրենակիցների զբաղվածությանը և սոցիալական այլ խնդիրներին առնչվող հարցեր։

Հայերեն Français Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս