Հասարակական

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 30-ի ցերեկը, ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ արագությամբ:

Screenshot_5(32).png (34 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 30-ի և ապրիլի 4-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Screenshot_5(33).png (350 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում