Մարտի 29-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

29 մարտ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

Պետական կառույցներ

10:30-ին

«Անի Պլազա» hյուրանոցի «Գառնի» սրահում /Սայաթ Նովա 19/

կմեկնարկի Ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված փորձագիտական քննարկումը։ Քննարկումը կանցկացվի ՀՀ արդարադատության նախարարության, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի մասնակցությամբ՝ «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։Քննարկմանը ներկա կլինեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը,Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը, նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող/ կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը և այլք։

Մամուլի ակումբներ

13:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։ Թեմա՝ ՀՀ սահմանների անվտանգությունը. նոր պատերազմի ռիսկերը։

Մշակույթ

15:00-ին

Թեքեյան կենտրոնի ցուցասրահում /Խանջյան 50/

կկայանա Զոհրաբ Ըռքոյանի «Արցախն ապրում է» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը եւ Հադրութի ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Կենտրոնը հիմադրվել է 1995թ. Արցախում: 44-օրյա Արցախյան պատերազմից հետո՝ 2020թ. դեկտեմբերին կենտրոնը վերաբացվել է Երեւանում եւ ունի մասնաճյուղեր ՀՀ մարզերում։

V

Սպորտ

16:30-ին

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճում

տեղի կունենա Մարի Դավթյանի հերթական ցատկապարանի ռեկորդի գրանցման փորձը ՀՀ «Դյուցազնագրքում»: 19-ամյա Մարի Դավթյանը իգական սեռի առաջին ներկայացուցիչն է, որը սահմանել է ցատկապարանի ռեկորդ՝ անընդմեջ ցատկելով 1 ժամ 8 րոպե: Ռեկորդը գրանցվել է ՀՀ «Դյուցազնագրքում»: Մարի Դավթյանը սովորում է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի լրագրության բաժնի 2-րդ կուրսում: Բացի այդ, նա պարում է Ազատ Ղարիբյանի անվան «Կռունկ» պարային անսամբլում և պատրաստվում է սահմանել համաշխարային ռեկորդ ու գրանցվել «Գինեսի» ռեկորդների գրքում:

Հայերեն Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում