Մարտի 28-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 մարտ, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

13:00-ին

ԱԺ 334 դահլիճում

տեղի կունենա Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: Մանրամասներ կներկայացվեն Բրյուսելում անցկացված Եվրանեսթ ԽՎ-ի 11-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:

V

13:00-ին

Ազգային ժողովի 314 սրահում

տեղի կունենա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

15:30-ին

Ազգային ժողովի 214 սրահում

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի:

V

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

10:00-ին

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ)

կմեկնարկի «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը։ Նպատակն է քննարկել Հայոց պետականության ունեցած դերը տարածաշրջանում, Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ։ Բացման ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը կընթերցի ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը։

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։ Կազմակերպիչներ՝ ՀՀ ԳԱԱ, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ, «Օրբելի» կենտրոն և ԵՊՀ։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

«Դաբլթրի բայ Հիլթն» հյուրանոցի «Միլանո» սրահում (Գրիգոր Լուսավորչի 4/2)

կկայանա ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) գործունեության գնահատման արդյունքների ներկայացում և քննարկում։ ԿԿՀ գործունեությունն ուսումնասիրվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից մշակված՝ հակակոռուպցիոն մարմինների գնահատման մեթոդաբանության հիման վրա։ Ուսումնասիրությունն իրականացվել է Թրանսփարենսի Ինթենեշնլ հակակոռուպցիոն կենտրոնիկողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Ինքնապաշտպանությունը պետական քաղաքականության ու հանրային ընկալման մեջ. ո՞րն է տարբերությունը» թեմայով։ Բանախոսներ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանց:

Մշակույթ

19:00-ին

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

կկայանա ՌԴ վաստակավոր արտիստ, շանսոնի լեգենդՄիխայիլՇուֆուտինսկու համերգը։ Մինչ համերգը՝ ժամը 17:30-ին գլխավոր փորձի ավարտինՇուֆուտինսկու մասնակցությամբ կկայանա կարճ բրիֆինգ, որին կարող են մասնակցել լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Հասնելուն պես զանգահարել077303484, որպեսզի ձեզ ուղեկցեմ բրիֆինգի սրահ։

V

19:30-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Մարդու ճակատագիրը» խորագրով համերգը‚ որով էլ կեզրափակվի Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ալեքսանդր Հումալան։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը