«ՏաԹևեր» ճոպանուղին մեկնարկում է զբոսաշրջային նոր սեզոն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին պատրաստ է նոր զբոսաշրջային սեզոնին: Այցելուները կարող են վայելել պանորամիկ տեսարանով թռիչքը դեպի Տաթևի վանական համալիր, գնալ քայլարշավների, օգտվել ջիպ տուրերից, այցելել միջնադարյան Ձիթհան և «Թաքնված փաստեր Տաթևի մասին» ցուցահանդեսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մինչ ճոպանուղով թռիչքը՝ Հալիձոր կայանի մոտ այցելուների համար բաց է «Թաքնված փաստեր Տաթևի մասին» ցուցահանդեսը։ Հյուրերը կկարողանան ծանոթանալ Տաթևի դարավոր պատմությանը, Սյունիքի զարգացման գործում ունեցած դերին, ինչպես նաև տարածաշրջանի հետաքրքիր փաստերին, թվերին և իրադարձություններին:

Տաթևի վանք տանող ճանապարհին՝ ճոպանուղու խցիկի պատուհանից բացվում են տեսարաններ դեպի Որոտանի գեղատեսիլ կիրճ, «Սատանի կամուրջ» և Տաթևի Մեծ անապատ:

Հասնելով տարածաշրջանի հոգևոր կենտրոն՝ Տաթևի վանք, հյուրերը կարող են այցելել նաև վանական խցեր և Ձիթհան միջնադարյան թանգարան:

Ակտիվ հանգիստը նախընտրողների համար «ՏաԹևեր»- ն առաջարկում է բազմատեսակ արշավներ և ջիպ տուրեր՝ հետաքրքրաշարժ ուղևորություններ դեպի Տաթևի լքված միջնադարյան գյուղերը։

«Տաթևը դարձել է Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Ճոպանուղի այցելում է երկրի յուրաքանչյուր հինգերորդ հյուրը։ Դրա շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիքի մարզ 2010 թվականի համեմատ աճել է 17 անգամ։ Հուսով ենք, որ այս միտումը կշարունակվի, և աշխարհի տարբեր անկյուններից ավելի ու ավելի շատ մարդիկ կկարողանան բացահայտել այս եզակի ուղղությունը», - մեկնաբանել է ճոպանուղին կառավարող Impulse Business Management ընկերության տնօրեն Մարիա Բուտենկոն:

Ավելի քան 13 տարվա գործունեության ընթացքում «ՏաԹևեր» ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1 միլիոն մարդ: Ճոպանուղին ճանապարհորդների համար բացում է Հայաստանի՝ նախկինում անհասանելի անկյունները և բարձրացնում երկրի ճանաչելիությունը: «ՏաԹևեր» ճոպանուղին գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մետր): Այնտեղ գրանցվել է նաև ճոպանուղու ևս մեկ ձեռքբերում ՝ նման մասշտաբային ինժեներական կառույցի համար ամենակարճ շինարարության ժամկետը (10 ամիս)։ Ճոպանուղին երկու անգամ լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ ըստ World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխության: Առաջին մրցանակը «ՏաԹևեր»-ին բաժին է հասել 2021 թ․-ին, երկրորդը ՝ 2023 թ․-ին։

Ճոպանուղու շինարարությունն իրականացրել է ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը, որն այս ոլորտում առաջատարն է: «ՏաԹևեր» ճոպանուղին հաջողությամբ անցնում է անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխանող ամենամյա ստուգումը:

Ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղի համայնքի զարգացմանը: «ՏաԹևեր»-ը կառավարում է Impulse Business Management ընկերությունը։

Հայերեն English Français Русский Türkçe

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում